01:12 23 հունիսի, 2016Հայտնի են Իտալիա - Իռլանդիա (0:1) եւ Շվեդիա - Բելգիա (0:1) Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղերի լավագույն ֆուտբոլիստների անունները, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Լիլում կայացած հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Բելգիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազար, որը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:
Նիցայում կայացած խաղի լավագույն ֆուտբոլիստն անգլիական «Նորվիչի» կիսապաշտպան Ռոբերտ Բրեյդին է, որի գոլի շնորհիվ իռլանդացիները հաղթել էին նվազագույն հաշվով եւ երրորդ տեղով նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում ավարտվել է խմբային փուլը եւ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 25
Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)
Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս
Հունիսի 26
Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն
Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ
Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ
Հունիսի 27
Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.