Հայտնի են Իտալիա - Իռլանդիա (0:1) եւ Շվեդիա - Բելգիա (0:1) Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղերի լավագույն ֆուտբոլիստների անունները, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Լիլում կայացած հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Բելգիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազար, որը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:
Նիցայում կայացած խաղի լավագույն ֆուտբոլիստն անգլիական «Նորվիչի» կիսապաշտպան Ռոբերտ Բրեյդին է, որի գոլի շնորհիվ իռլանդացիները հաղթել էին նվազագույն հաշվով եւ երրորդ տեղով նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում ավարտվել է խմբային փուլը եւ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 25
Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)
Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս
Հունիսի 26
Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն
Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ
Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ
Հունիսի 27
Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի