00:57  ,  23 հունիսի, 2016

Եվրո-2016. 1/8 եզրափակիչի զույգերը (ֆոտո)

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 22-ին ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իսպանիան կհանդիպի աշխարհամասի գործող փոխչեմպիոն իտալացիներին, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային բաժին հասավ Սլովակիան: Ընդ որում՝ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարելու դեպքում Իսպանիան ու Գերմանիան կհանդիպեն քառորդ եզրափակիչում:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Երրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկան Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան, Պորտուգալիան ու Իռլանդիան:

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ: 1/8 եզրափակիչը կմեկնարկի հունիսի 25-ին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 25

1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)

3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս

Հունիսի 26

4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն

5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ

6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ

Հունիսի 27

7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա

1/4 եզրափակիչ

1-ին զույգի հաղթող - 3-րդ զույգի հաղթող

2-րդ զույգի հաղթող - 6-րդ զույգի հաղթող

5-րդ զույգի հաղթող - 7-րդ զույգի հաղթող

4-րդ զույգի հաղթող - 8-րդ զույգի հաղթող

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով