00:57 23 հունիսի, 2016Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 22-ին ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իսպանիան կհանդիպի աշխարհամասի գործող փոխչեմպիոն իտալացիներին, իսկ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային բաժին հասավ Սլովակիան: Ընդ որում՝ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարելու դեպքում Իսպանիան ու Գերմանիան կհանդիպեն քառորդ եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղեր գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր: Երրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկան Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան, Պորտուգալիան ու Իռլանդիան:
Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ: 1/8 եզրափակիչը կմեկնարկի հունիսի 25-ին:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 25
1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)
3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս
Հունիսի 26
4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն
5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ
6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ
Հունիսի 27
7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա
1/4 եզրափակիչ
1-ին զույգի հաղթող - 3-րդ զույգի հաղթող
2-րդ զույգի հաղթող - 6-րդ զույգի հաղթող
5-րդ զույգի հաղթող - 7-րդ զույգի հաղթող
4-րդ զույգի հաղթող - 8-րդ զույգի հաղթող




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.