23:01  ,  22 հունիսի, 2016

Եվրո-2016. Ռոնալդուի ռեկորդները

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, Եվրո-2016-ի երրորդ տուրում 2 գնդակ ուղարկելով Հունգարիայի թիմի դարպասը, սահմանել է 2 ռեկորդ, հայտնում է Goal.com-ը:

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի 4 առաջնություններում: Եվրո-2004-ում պորտուգալացին գրավել էր Հունաստանի ու Հոլանդիայի դարպասը, Եվրո-2008-ում՝ չեխերի, իսկ Եվրո-2012-ում՝ Չեխիայի ու Հոլանդիայի (2):

Բացի այդ, 31-ամյա Ռոնալդուն դարձավ Եվրոպայի առաջնություններում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը: Դա նրա 17-րդ խաղն էր Եվրոյում: Այդ ցուցանիշով հարձակվողը շրջանցեց ֆրանսիացի պաշտպան Լիլիան Թյուրամին ու հոլանդացի դարպասապահ Էդվին վան դեր Սարին, որոնք Եվրոպայի առաջնություններում մասնակցել են 16-ական հանդիպման:

Եվրոպայի առաջնությունների պատմության ռմբարկուների ցուցակում Ռոնալդուն 8 գոլով բարձրացավ երկրորդ տեղ եւ զիջում է միայն ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիին, որը խփել է 9 գոլ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի դուբլի եւ գոլային փոխանցման շնորհիվ պորտուգալացիները 3:3 հաշվով ավարտեցին Հունգարիայի դեմ խաղը եւ, վաստակելով  միավոր, F խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան երրորդ տեղով: F խմբից առաջին ու երկրորդ տեղերով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 5-ական միավոր հավաքած Հունգարիայի ու Իսլանդիայի հավաքականները: Գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ հունգարացիները գրավեցին առաջին տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով