23:01 22 հունիսի, 2016Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, Եվրո-2016-ի երրորդ տուրում 2 գնդակ ուղարկելով Հունգարիայի թիմի դարպասը, սահմանել է 2 ռեկորդ, հայտնում է Goal.com-ը:
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի 4 առաջնություններում: Եվրո-2004-ում պորտուգալացին գրավել էր Հունաստանի ու Հոլանդիայի դարպասը, Եվրո-2008-ում՝ չեխերի, իսկ Եվրո-2012-ում՝ Չեխիայի ու Հոլանդիայի (2):
Բացի այդ, 31-ամյա Ռոնալդուն դարձավ Եվրոպայի առաջնություններում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը: Դա նրա 17-րդ խաղն էր Եվրոյում: Այդ ցուցանիշով հարձակվողը շրջանցեց ֆրանսիացի պաշտպան Լիլիան Թյուրամին ու հոլանդացի դարպասապահ Էդվին վան դեր Սարին, որոնք Եվրոպայի առաջնություններում մասնակցել են 16-ական հանդիպման:
Եվրոպայի առաջնությունների պատմության ռմբարկուների ցուցակում Ռոնալդուն 8 գոլով բարձրացավ երկրորդ տեղ եւ զիջում է միայն ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիին, որը խփել է 9 գոլ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի դուբլի եւ գոլային փոխանցման շնորհիվ պորտուգալացիները 3:3 հաշվով ավարտեցին Հունգարիայի դեմ խաղը եւ, վաստակելով միավոր, F խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան երրորդ տեղով: F խմբից առաջին ու երկրորդ տեղերով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 5-ական միավոր հավաքած Հունգարիայի ու Իսլանդիայի հավաքականները: Գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ հունգարացիները գրավեցին առաջին տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.