17:12  ,  22 հունիսի, 2016

Մոդրիչի հուշումն ու Սուբաշիչի հերոսական սեյվը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման դարձել է Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում իսպանացիների ավագ Սերխիո Ռամոսի անհաջող իրացրած 11 մետրանոցը։ Պահեստայինների նստարանից Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Դարիո Սռնայի միջոցով դարպասապահ Դանիել Սուբաշիչին հուշել էր, թե ինչպես է սովորաբար իրացնում 11 մետրանոցը իր ակումբակիցը։

72-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը 1։1 հաշվի ժամանակ Սուբաշիչը հետ մղեց, իսկ Խորվաթիան վերջնամասում խփեց նաեւ երկրորդ գոլը, հաղթեց 2։1 հաշվով եւ Եվրո-2016-ի D խմբում գրավեց առաջին տեղը՝ խուսափելով արդեն 1/8 եզրափակիչում Իտալիայի հավաքականի հետ հանդիպելուց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով