17:12 22 հունիսի, 2016Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման դարձել է Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում իսպանացիների ավագ Սերխիո Ռամոսի անհաջող իրացրած 11 մետրանոցը։ Պահեստայինների նստարանից Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Դարիո Սռնայի միջոցով դարպասապահ Դանիել Սուբաշիչին հուշել էր, թե ինչպես է սովորաբար իրացնում 11 մետրանոցը իր ակումբակիցը։
72-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը 1։1 հաշվի ժամանակ Սուբաշիչը հետ մղեց, իսկ Խորվաթիան վերջնամասում խփեց նաեւ երկրորդ գոլը, հաղթեց 2։1 հաշվով եւ Եվրո-2016-ի D խմբում գրավեց առաջին տեղը՝ խուսափելով արդեն 1/8 եզրափակիչում Իտալիայի հավաքականի հետ հանդիպելուց։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.