14:17  ,  22 հունիսի, 2016

Ի՞նչ է հուշել Սռնան Խորվաթիայի դարպասապահին Ռամոսի անհաջող իրացրած 11 մետրանոցից առաջ

Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դանիել Սուբաշիչը չի թաքցրել, որ Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսի անհաջող իրացրած 11 մետրանոցից առաջ խորվաթների ավագ Դարիո Սռնան իրեն փոխանցել է Արքայական ակումբի եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հուշումը։

«Լուկան բղավեց Դարիոյին, որ Ռամոսը պատրաստվում է հարվածել աջ անկյունը։ Այդ մասին մեր ավագը հայտնեց ինձ։ Ամեն դեպքում, 11 մետրանոցը վիճակախաղ է, եւ մենք շահող տոմս քաշեցինք»,- Սուբաշիչի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հանդիպումից հետո Սերխիո Ռամոսը եւս ասել էր, որ Լուկա Մոդրիչն է հուշել դարպասապահին։ Հիշեցնենք, որ Ռամոսը 72-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպել էր 1:1 հաշվի ժամանակ, իսկ վերջնամասում խորվաթները կամային հաղթանակ էին տարել եւ 7 միավորով գրավել D խմբի առաջին տեղը: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կհանդիպի Իտալիային: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս