Modric telling Srna to tell Subasic how Ramos usually places penalty. Busquets hears him and tells it to Ramos and.. pic.twitter.com/cgdtyzBxxY
— Photos of Football (@photosofootball) June 21, 2016
Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դանիել Սուբաշիչը չի թաքցրել, որ Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսի անհաջող իրացրած 11 մետրանոցից առաջ խորվաթների ավագ Դարիո Սռնան իրեն փոխանցել է Արքայական ակումբի եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հուշումը։
«Լուկան բղավեց Դարիոյին, որ Ռամոսը պատրաստվում է հարվածել աջ անկյունը։ Այդ մասին մեր ավագը հայտնեց ինձ։ Ամեն դեպքում, 11 մետրանոցը վիճակախաղ է, եւ մենք շահող տոմս քաշեցինք»,- Սուբաշիչի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հանդիպումից հետո Սերխիո Ռամոսը եւս ասել էր, որ Լուկա Մոդրիչն է հուշել դարպասապահին։ Հիշեցնենք, որ Ռամոսը 72-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպել էր 1:1 հաշվի ժամանակ, իսկ վերջնամասում խորվաթները կամային հաղթանակ էին տարել եւ 7 միավորով գրավել D խմբի առաջին տեղը: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կհանդիպի Իտալիային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի