10:10  ,  22 հունիսի, 2016

Պիկեի միջնամատը. Իսպանիային, թե՞ Ռամոսին (ֆոտո)

Իսպանիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Խորվաթիայի դեմ Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղից առաջ տեսախցիկին միջնամատ է ցույց տվել երկրի օրհներգի կատարման ժամանակ:

Marca-ի համաձայն՝ Պիկեն միջնամատը ցույց է տվել Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին: Ժերար Պիկեն հայտնի է որպես Կատալոնիայի անկախացման ակտիվ կողմնակիցներից մեկը:

Հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստը թվիթերյան էջում մեկնաբանել է այդ դրվագը. «Ես պարզապես մատներս էի շարժում հիմնի ժամանակ: Եկեք սկանդալներ չփնտրենք այնտեղ, որտեղ դրանք չկան եւ փորձենք հաղթել Եվրոն»,- գրել է Պիկեն:

Հիշեցնենք, որ որ Բորդոյում կայացած խաղում խորվաթները 2:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել եւ 7 միավորով գրավել D խմբի առաջին տեղը: 72-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը 11 մետրանոցից վրիպել էր 1:1 հաշվի ժամանակ: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կհանդիպի Իտալիային: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով