10:10 22 հունիսի, 2016Իսպանիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Խորվաթիայի դեմ Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղից առաջ տեսախցիկին միջնամատ է ցույց տվել երկրի օրհներգի կատարման ժամանակ:
Marca-ի համաձայն՝ Պիկեն միջնամատը ցույց է տվել Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին: Ժերար Պիկեն հայտնի է որպես Կատալոնիայի անկախացման ակտիվ կողմնակիցներից մեկը:
Հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստը թվիթերյան էջում մեկնաբանել է այդ դրվագը. «Ես պարզապես մատներս էի շարժում հիմնի ժամանակ: Եկեք սկանդալներ չփնտրենք այնտեղ, որտեղ դրանք չկան եւ փորձենք հաղթել Եվրոն»,- գրել է Պիկեն:
Հիշեցնենք, որ որ Բորդոյում կայացած խաղում խորվաթները 2:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել եւ 7 միավորով գրավել D խմբի առաջին տեղը: 72-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը 11 մետրանոցից վրիպել էր 1:1 հաշվի ժամանակ: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կհանդիպի Իտալիային:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.