10:40  ,  22 հունիսի, 2016

Եվրո-2016. Խմբային փուլի վերջին օրվա անոնս

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 22-ին կավարտվի խմբային փուլը եւ հայտնի կդառնան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը: Խմբային մրցաշարի վերջին օրը կանցկացվեն F ու E խմբերի երրորդ տուրի խաղերը:

Պորտուգալիայի հավաքականը Լիոնում կխաղա F խմբի առաջատար Հունգարիայի հետ, իսկ Իսլանդիան ու Ավստրիան կհանդիպեն Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում:

E խմբի առաջին տեղն ապահոված իտալացիները Լիլում ուժերը կչափեն Իռլանդիայի հետ, իսկ Բելգիան Շվեդիայի հետ կմրցի Նիցայում

F խմբի խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին, իսկ E խմբինը՝ 23:00-ին:

Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին օրվանից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր են ապահովել 12 հավաքականներ՝ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Խորվաթիան, Իտալիան, Սլովակիան,Հյուսիսային Իռլանդիան ու Հունգարիան:

Եվրո-2016, երրորդ տուր, հունիսի 22

F խումբ

Հունգարիա - Պորտուգալիա՝ 20:00 (Երեւանի ժամանակով), Լիոն

Իսլանդիա - Ավստրիա՝ 20:00, Փարիզ

E խումբ

Իտալիա - Իռլանդիա՝ 23:00, Լիլ

Շվեդիա - Բելգիա՝ 23:00, Նիցա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով