10:40 22 հունիսի, 2016Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 22-ին կավարտվի խմբային փուլը եւ հայտնի կդառնան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը: Խմբային մրցաշարի վերջին օրը կանցկացվեն F ու E խմբերի երրորդ տուրի խաղերը:
Պորտուգալիայի հավաքականը Լիոնում կխաղա F խմբի առաջատար Հունգարիայի հետ, իսկ Իսլանդիան ու Ավստրիան կհանդիպեն Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում:
E խմբի առաջին տեղն ապահոված իտալացիները Լիլում ուժերը կչափեն Իռլանդիայի հետ, իսկ Բելգիան Շվեդիայի հետ կմրցի Նիցայում
F խմբի խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին, իսկ E խմբինը՝ 23:00-ին:
Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին օրվանից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգիր են ապահովել 12 հավաքականներ՝ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Խորվաթիան, Իտալիան, Սլովակիան,Հյուսիսային Իռլանդիան ու Հունգարիան:
Եվրո-2016, երրորդ տուր
F խումբ
Հունգարիա - Պորտուգալիա՝ 20:00 (Երեւանի ժամանակով), Լիոն
Իսլանդիա - Ավստրիա՝ 20:00, Փարիզ

E խումբ
Իտալիա - Իռլանդիա՝ 23:00, Լիլ
Շվեդիա - Բելգիա՝ 23:00, Նիցա

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.