14:44  ,  21 հունիսի, 2016

Դել Բոսկե. Խորվաթիայի թիմը լավագույններից մեկն է Եվրո-2016-ում

Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին տուրից առաջ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հիացմունքով է արտահայտվել առաջիկա մրցակից Խորվաթիայի հավաքականի մասին:

«Մոդրիչը Խորվաթիայի լավագույն խաղացողներից մեկն է, նա գերազանց մրցաշրջան անցկացրեց «Ռեալում»: Խորվաթներն ունեն շատ կազմակերպված թիմ, որը լավագույններից մեկն է այս մրցաշարում: Մենք կփորձենք հաղթել նրանց եւ կընտրենք այս պահին լավագույն 11 խաղացողների: Վստահ չեմ, որ այս փուլում խաղացողներին հանգիստ տալը լավ միտք է: Նրանք որսացել են իրենց ռիթմը եւ որեւէ բան փոխելն անարդյունավետ է: Ինյեստան անցկացնում է հրաշալի մրցաշար, նա գերազանց մարզավիճակում է»,- Վիսենտե Դել Բոսկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հունիսի 21-ին կայանալիք Խորվաթիա - Իսպանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Իսպանիան երկու հաղթանակից հետո ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում: Խորվաթներն ունեն 4 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով