13:46  ,  21 հունիսի, 2016

Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 6 ծանրորդ

Թբիլիսիում հունիսի 23-ից հուլիսի 2-ն անցկացվելիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա վեց մասնակից, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ):

Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարեն Սոնա Պողոսյանը եւ Արփինե Դալալյանը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Թբիլիսի կմեկնի հունիսի 23-ին եւ կվերադառնա հուլիսի 2-ին:    

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում