10:10  ,  21 հունիսի, 2016

Լեոնիդ Սլուցկի. Ռուսաստանի հավաքականին այլ մարզիչ է հարկավոր

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի խմբային փուլից դուրս մնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Սրանից հետո անհրաժեշտ է, որպեսզի այլ մարդ թիմին նախապատրաստի երկրի ֆուտբոլի զարգացման համար ճակատագրական մեկնարկների համար: Փորձեցի ցուցադրել իմ առավելագույնը, սակայն, ցավոք, իմ մակարդակը բավական չէր:
Այն մարդիկ, ովքեր մեզ երկրպագում էին տրիբունանեում ու հեռուստաէկրանների առջեւ, արժանի չէին այսպիսի խաղի: Պատրաստ եմ պատասխանատվությունն ինձ վրա վերցնել: Մենք ունեինք բավականաչափ ժամանակ, որպեսզի խաղացնեինք կազմը: Ամեն դեպքում, ոչնչի համար չեմ զղջում: Սա հրաշալի փորձ էր ինձ համար»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ռուսաստանի սպորտի նախարար ու Ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն եւս մեկնաբանել է Սլուցկիի հայտարարությունը:

«Ես դեմ չեմ, որ Սլուցկին մնա: Սակայն նա իր դիրքորոշումն արդեն հայտնել է: Կվերադառնանք Մոսկվա, կքննարկենք»,- ասել է Մուտկոն:

Հիշեցնենք, որ B խմբում ընդգրկված ռուսները խմբային փուլն ավարտեցին մեկ միավորով: Ուելսը վաստակեց 6 միավոր, Անգլիան՝ 5, Սլովակիան՝ 4: Երրորդ տեղը գրաված Սլովակիան եւս հավակնում է փլեյ-օֆֆ դուրս գալ երրորդ տեղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով