01:08  ,  21 հունիսի, 2016

Եվրո-2016. Սլովակիա - Անգլիա եւ Ռուսաստան - Ուելս խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)

Հայտնի են Սլովակիա - Անգլիա եւ Ռուսաստան - Ուելս Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղերի լավագույն ֆուտբոլիստները:

Սենտ Էթյենում կայացած խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Սլովակիայի հավաքականի դարպասապահ Մատուշ Կոզաչիկը, իսկ Թուլուզում անցկացված հանդիպման լավագույն խաղացողն Ուելսի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին է, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Ռեմզին դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ Պլզենի «Վիկտորիայի» դարպասապահը մի քանի անգամ սլովակներին փրկեց գոլից:

Հիշեցնենք, որ վերջին տուրում Ուելսը 3:0 հաշվով հաղթել էր ռուսներին եւ 6 միավորով առաջին տեղը գրավել B խմբում, իսկ անգլիացիները 0:0 հաշվով էին ավարտել Սլովակիայի դեմ խաղը եւ փլեյ-օֆֆ դուրս եկան 5 միավորով: 4 միավորով երրորդ տեղում հայտնված սլովակները եւս հավակնում են փլեյ-օֆֆի ուղեգրի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս