01:08 21 հունիսի, 2016Հայտնի են Սլովակիա - Անգլիա եւ Ռուսաստան - Ուելս Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղերի լավագույն ֆուտբոլիստները:
Սենտ Էթյենում կայացած խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Սլովակիայի հավաքականի դարպասապահ Մատուշ Կոզաչիկը, իսկ Թուլուզում անցկացված հանդիպման լավագույն խաղացողն Ուելսի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին է, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ռեմզին դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ Պլզենի «Վիկտորիայի» դարպասապահը մի քանի անգամ սլովակներին փրկեց գոլից:
Հիշեցնենք, որ վերջին տուրում Ուելսը 3:0 հաշվով հաղթել էր ռուսներին եւ 6 միավորով առաջին տեղը գրավել B խմբում, իսկ անգլիացիները 0:0 հաշվով էին ավարտել Սլովակիայի դեմ խաղը եւ փլեյ-օֆֆ դուրս եկան 5 միավորով: 4 միավորով երրորդ տեղում հայտնված սլովակները եւս հավակնում են փլեյ-օֆֆի ուղեգրի:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.