19:46  ,  20 հունիսի, 2016

Խորվաթիայի «ուլտրասը» պատերազմ է հայտարարել ֆուտբոլի ֆեդերացիային եւ կձախողի նաեւ Իսպանիայի դեմ խաղը (ֆոտո)

Խորվաթ ծայրահեղական ֆանատները մտադիր են ագրեսիվ գործողություններ իրականանցնել նաեւ Իսպանիայի դեմ Խորվաթիայի հավաքականի առաջիկա հանդիպման ժամանակ, որը տեղի կունեն հունիսի 21-ին Բորդոյում՝ Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրում, հաղորդում է mirror-ը:

Խորվաթիայի «ուլտրասը» պատերազմ է հայտարարել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, որը մեղադրվում է կոռումպացված լինելու մեջ:

Խորվաթ ֆանատները համացանցում տեղադրել են Բորդոյի ստադիոնում առաջիկա հանդիպման ժամանակ գործողությունների ուղղությունները:

Հիշեցնենք, որ Սենտ Էթյենում կայացած խաղում Չեխիայի հավաքականը մինչեւ 76-րդ րոպեն պարտվում էր 0:2 հաշվով, բայց կարողացավ փրկել խաղը՝ 2:2: 87-րդ րոպեին խաղը դադարեցվել էր, քանի որ խորվաթ ֆանատները բազմաթիվ ճայտրուկներ էին նետել խաղադաշտ: Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտե Չաչիչը ֆանատների գործողությունները որակել էր «ահաբեկչություն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով