19:46 20 հունիսի, 2016Խորվաթ ծայրահեղական ֆանատները մտադիր են ագրեսիվ գործողություններ իրականանցնել նաեւ Իսպանիայի դեմ Խորվաթիայի հավաքականի առաջիկա հանդիպման ժամանակ, որը տեղի կունեն հունիսի 21-ին Բորդոյում՝ Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրում, հաղորդում է mirror-ը:
Խորվաթիայի «ուլտրասը» պատերազմ է հայտարարել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, որը մեղադրվում է կոռումպացված լինելու մեջ:
Խորվաթ ֆանատները համացանցում տեղադրել են Բորդոյի ստադիոնում առաջիկա հանդիպման ժամանակ գործողությունների ուղղությունները:
Հիշեցնենք, որ Սենտ Էթյենում կայացած խաղում Չեխիայի հավաքականը մինչեւ 76-րդ րոպեն պարտվում էր 0:2 հաշվով, բայց կարողացավ փրկել խաղը՝ 2:2: 87-րդ րոպեին խաղը դադարեցվել էր, քանի որ խորվաթ ֆանատները բազմաթիվ ճայտրուկներ էին նետել խաղադաշտ: Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտե Չաչիչը ֆանատների գործողությունները որակել էր «ահաբեկչություն»:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.