Մարզահագուստ արտադրող Puma ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ ներողություն է խնդրել ֆուտբոլի Շվեյցարիայի հավաքականից, որի խաղացողների չորս մարզաշապիկներ պատռվել էին Ֆրանսիայի դեմ Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղում (0:0): Համազգեստը արտադրվել է Թուրքիայում:
«Եվրո-2016-ին մասնակցող Ավստրիայի, Չեխիայի, Իտալիայի եւ Սլովակիայի հավաքականները հաստատել են, որ Puma-ի արտադրանքի հետ կապված խնդիրներ չեն ունեցել:
Շվեյցարական համազգեստի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց արտադրության ժամանակ օգտագործվել է վնասված թել, ինչը հանգեցրել է ավելի արագ մաշվող վերջնական նյութի ստեղծման: Դա տեղի է ունեցել արտադրության ժամանակ անհաջող ընտրած ջերմաստիճանի, ճնշման եւ ժամանակի համընկնելու հետեւանքով: Եվրո-2016-ի համար Puma-ն բոլոր թիմերի համազգեստն արտադրել է Թուրքիայում:
Վնասված թելն օգտագործվել է Շվեյցարիայի հավաքականի մարզաշապիկների միայն չնչին խմբաքանակի արտադրության ժամանակ: Puma-ն ստուգել է գործընկեր թիմերին մատակարարած ամբողջ հանդերձավորումը եւ վստահեցնում է, որ այսպիսի միջադեպ այլեւս չի կրկնվի:
Puma-ն ներողություն է խնդրում Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայից եւ Շվեյցարիայի հավաքականի խաղացողներից»,- ասվում է պաշտոնական հայտարարությունում:
Ֆրանսիայի հետ խաղում Շվեյցարիայի հավաքականից մարզաշապիկներ փոխեցին Ադմիր Մեհմեդին, Բրեել Էմբոլոն եւ երկու անգամ Գրանիտ Ջական:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի