18:41 20 հունիսի, 2016Մարզահագուստ արտադրող Puma ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ ներողություն է խնդրել ֆուտբոլի Շվեյցարիայի հավաքականից, որի խաղացողների չորս մարզաշապիկներ պատռվել էին Ֆրանսիայի դեմ Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղում (0:0): Համազգեստը արտադրվել է Թուրքիայում:
«Եվրո-2016-ին մասնակցող Ավստրիայի, Չեխիայի, Իտալիայի եւ Սլովակիայի հավաքականները հաստատել են, որ Puma-ի արտադրանքի հետ կապված խնդիրներ չեն ունեցել:
Շվեյցարական համազգեստի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց արտադրության ժամանակ օգտագործվել է վնասված թել, ինչը հանգեցրել է ավելի արագ մաշվող վերջնական նյութի ստեղծման: Դա տեղի է ունեցել արտադրության ժամանակ անհաջող ընտրած ջերմաստիճանի, ճնշման եւ ժամանակի համընկնելու հետեւանքով: Եվրո-2016-ի համար Puma-ն բոլոր թիմերի համազգեստն արտադրել է Թուրքիայում:
Վնասված թելն օգտագործվել է Շվեյցարիայի հավաքականի մարզաշապիկների միայն չնչին խմբաքանակի արտադրության ժամանակ: Puma-ն ստուգել է գործընկեր թիմերին մատակարարած ամբողջ հանդերձավորումը եւ վստահեցնում է, որ այսպիսի միջադեպ այլեւս չի կրկնվի:
Puma-ն ներողություն է խնդրում Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայից եւ Շվեյցարիայի հավաքականի խաղացողներից»,- ասվում է պաշտոնական հայտարարությունում:
Ֆրանսիայի հետ խաղում Շվեյցարիայի հավաքականից մարզաշապիկներ փոխեցին Ադմիր Մեհմեդին, Բրեել Էմբոլոն եւ երկու անգամ Գրանիտ Ջական:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.