18:10  ,  20 հունիսի, 2016

Եվրո-2016. Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները կստանան դիվանագիտական անձնագրեր

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակի համար Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները կստանան դիվանագիտական անձնագրեր: Այդ մասին հայտնել է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմանդ Դուկան: Այդ անձնագրերը հնարավորություն կտան մի շարք երկրներ մտնել առանց վիզայի կամ դյուրացված կարգով:

«Խաղացողները դեսպաններ են առանց անձնագրի, բայց վարչապետը նրանց կհանձնի դիվանագիտական անձնագրեր»,- Դուկայի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրում Ալբանիան Արմանդո Սադիկուի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է Ռումինիայի թիմին եւ 3 միավորով գրավել երրորդ տեղը A խմբում: Ալբանացիները պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու շանսեր:

Ալբանիայի հավաքականն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության: Առաջին երկու հանդիպումներում թիմը պարտություն էր կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով