11:44  ,  20 հունիսի, 2016

Յոահիմ Լյով. Եվրոպայի առաջնության նախկին ձեւաչափն իդեալական էր

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարծիք է հայտնել, թե ինչու Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը չեն ստացվում արդյունավետ:

«16 թիմերով ձեւաչափն իդեալական էր, սակայն նախկին սխեմային չես կարող վերադառնալ, եւ պետք է ընդունել դա: Կան թիմեր, որոնք միայն պաշտպանվում են, եւ բավական լավ են անում դա: Այդ պատճառով մինչեւ Իսպանիա - Թուրքիա խաղը չէր գրանցվում երկուսից ավելի գոլ: Շատ թիմեր 2 խաղում վաստակել են 2 միավոր, բայց դեռ չեն կորցրել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ, իսկ չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Իսպանիայի հավաքականը: Նախկինում Եվրոպայի առաջնությունն անցկացվում էր 16 թիմով, եւ խմբային փուլից հետո սկսվում էր քառորդ եզրափակիչը: Եվրո-2016-ում վերջին 36 տարում ամենաքիչ գոլերն են գրանցվում Եվրոպայի առաջնություններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով