11:44 20 հունիսի, 2016Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարծիք է հայտնել, թե ինչու Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը չեն ստացվում արդյունավետ:
«16 թիմերով ձեւաչափն իդեալական էր, սակայն նախկին սխեմային չես կարող վերադառնալ, եւ պետք է ընդունել դա: Կան թիմեր, որոնք միայն պաշտպանվում են, եւ բավական լավ են անում դա: Այդ պատճառով մինչեւ Իսպանիա - Թուրքիա խաղը չէր գրանցվում երկուսից ավելի գոլ: Շատ թիմեր 2 խաղում վաստակել են 2 միավոր, բայց դեռ չեն կորցրել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ, իսկ չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Իսպանիայի հավաքականը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.