10:41  ,  20 հունիսի, 2016

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մտածում է Թուրքիայի հավաքականից հեռանալու մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է հեռանալ ֆուտբոլի Թուրքիայի հավաքականից:

Marca-ի համաձայն՝ Թուրքիայի հավաքականի ավագը կոնֆլիկտ ունի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմի հետ: Տեղեկություն կա, որ կոնֆլիկտի պատճառով Թուրանը չի մասնակցելու Չեխիայի հավաքականի դեմ Եվրո-2016 երրորդ տուրի խաղին:

Բացի այդ, իսպանացիների դեմ Եվրո-2016-ի երկրորդ տուրի խաղում Թուրքիայի հավաքականի երկրպագուները սուլել են Թուրանին, ինչը եւս կարող է ազդել նրա՝ ազգային թիմից հեռանալու որոշման վրա: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով