10:41 20 հունիսի, 2016«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է հեռանալ ֆուտբոլի Թուրքիայի հավաքականից:
Marca-ի համաձայն՝ Թուրքիայի հավաքականի ավագը կոնֆլիկտ ունի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմի հետ: Տեղեկություն կա, որ կոնֆլիկտի պատճառով Թուրանը չի մասնակցելու Չեխիայի հավաքականի դեմ Եվրո-2016 երրորդ տուրի խաղին:
Բացի այդ, իսպանացիների դեմ Եվրո-2016-ի երկրորդ տուրի խաղում Թուրքիայի հավաքականի երկրպագուները սուլել են Թուրանին, ինչը եւս կարող է ազդել նրա՝ ազգային թիմից հեռանալու որոշման վրա:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.