Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 20-ին պայքարը կավարտվի B խմբում: Երրորդ տուրում Անգլիայի հավաքականը Սենտ Էթյենում կմրցի Սլովակիայի հետ, իսկ խմբի հետնապահ ռուսները Թուլուզում կհանդիպեն Ուելսին: 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին:
Երկրորդ տուրից հետո Անգլիան ունի 4 միավոր, Սլովակիան ու Ուելսը՝ 3-ական, իսկ Ռուսաստանը՝ 1:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլն ավարտվելու է հունիսի 22-ին, իսկ 3 օրվա հանգստից հետո հունիսի 25-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ, իսկ չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Իսպանիայի հավաքականը:
Եվրո-2016, երրորդ տուր
B խումբ
Սլովակիա - Անգլիա՝ 23:00 (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
Ռուսաստան - Ուելս՝ 23:00, Թուլուզ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում