Եվրո-2016. Օրվա խաղերը

09:41   20 հունիսի, 2016

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 20-ին պայքարը կավարտվի B խմբում: Երրորդ տուրում Անգլիայի հավաքականը Սենտ Էթյենում կմրցի Սլովակիայի հետ, իսկ խմբի հետնապահ ռուսները Թուլուզում կհանդիպեն Ուելսին: 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին:

Երկրորդ տուրից հետո Անգլիան ունի 4 միավոր, Սլովակիան ու Ուելսը՝ 3-ական, իսկ Ռուսաստանը՝ 1: 

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլն ավարտվելու է հունիսի 22-ին, իսկ 3 օրվա հանգստից հետո հունիսի 25-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ, իսկ չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Իսպանիայի հավաքականը:

Եվրո-2016, երրորդ տուր

B խումբ

Սլովակիա - Անգլիա՝ 23:00 (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

Ռուսաստան - Ուելս՝ 23:00, Թուլուզ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.