09:15  ,  20 հունիսի, 2016

«Քլիվլենդը»` NBA-ի չեմպիոն (ֆոտոշարք)

«Քլիվլենդը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն: Եզրափակիչ շարքի վճռորոշ՝ 7-րդ խաղում քլիվլենդցիները մրցակցի խաղադաշտում 93:89 հաշվով հաղթեցին գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտին», որը չպաշտպանեց չեմպիոնական տիտղոսը:

Թիմերը մեծ ուժեր էին կենտրոնացրել պաշտպանությանը, իսկ խաղի վերջնամասում 3 րոպե չէին կարողանում միավոր վաստակել: Առաջին 2 քառորդներում ավելի հաջողակ գտնվեց «Գոլդեն Սթեյտը», իսկ երրորդ ու չորրորդ խաղափուլերում՝ «Քլիվլենդը»:

«Քլիվլենդը» դարձավ առաջին ակումբը, որը եզրափակիչ շարքում հաղթանակ տարավ 1:3 հաշվով պարտվելուց հետո: «Գոլդեն Սթեյտն» էլ կրեց երկրորդ անընդմեջ տնային պարտությունը, ինչը տեղի չէր ունեցել վերջին 2 մրցաշրջաններում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» խաղացող Դրեյմոնդ Գրինը, որը վաստակեց 32 միավոր: «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին հավաքեց 17 միավոր, իսկ Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդին» բերեց 27 միավոր եւ դարձավ թրիփլ-դաբլի հեղինակ: Լեբրոնը նաեւ ճանաչվեց եզրափակիչ շարքի ամենաարդյունավետ բասկետբոլիստ: Եզրափակիչ շարքում նրա միջին արդյունավետությունը կազմեց 29.7 միավոր:

Օրվա միակ խաղից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի պաշտպանողական գործողությունը:

NBA, եզրափակիչ, 7-րդ խաղ

«Գոլդեն Սթեյտ» - «Քլիվլենդ»՝ 89:93 (22:23, 27:19, 27:33, 13:18)

Շարքի հաշիվը՝ 3:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում