01:12  ,  20 հունիսի, 2016

Եվրո-2016. Շվեյցարիա - Ֆրանսիա, Ռումինիա - Ալբանիա՝ լավագույն խաղացողները (ֆոտո)

Եվրո-2016-ի A խմբի երրորդ տուրի Շվեյցարիա - Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել շվեյցարացիների դարպասապահ Յան Զոմերը: 0:0 ավարտված խաղում Զոմերը չորս սեյվ է կատարել: Շվեյցարիան վաստակեց 5 միավոր եւ երկրորդ տեղից դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Միաժամանակ անցկացված Ռումինիա - Ալբանիա խաղի լավագույն ֆուտբոլիստն ալբանացիների պաշտպան Արլինդ Այեթին է: Այս խաղում միակ գոլի հեղինակը Արմանդո Սադիկուն է: Այդ հաղթանակի շնորհիվ ալբանացիները խմբում գրավեցին երրորդ տեղը եւ կսպասեն երրորդ տուրի ավարտին: Ռումինիան դուրս մնաց պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով