01:12 20 հունիսի, 2016Եվրո-2016-ի A խմբի երրորդ տուրի Շվեյցարիա - Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել շվեյցարացիների դարպասապահ Յան Զոմերը: 0:0 ավարտված խաղում Զոմերը չորս սեյվ է կատարել: Շվեյցարիան վաստակեց 5 միավոր եւ երկրորդ տեղից դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Միաժամանակ անցկացված Ռումինիա - Ալբանիա խաղի լավագույն ֆուտբոլիստն ալբանացիների պաշտպան Արլինդ Այեթին է: Այս խաղում միակ գոլի հեղինակը Արմանդո Սադիկուն է: Այդ հաղթանակի շնորհիվ ալբանացիները խմբում գրավեցին երրորդ տեղը եւ կսպասեն երրորդ տուրի ավարտին: Ռումինիան դուրս մնաց պայքարից:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.