23:46  ,  18 հունիսի, 2016

Եվրո-2016. Պորտուգալիա - Ավստրիա. Ռոնալդուն գերազանցեց Ֆիգուի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Պորտուգալիայի հավաքականում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը: Ավստրիացիների դեմ Եվրո-2016-ի երկրորդ տուրի խաղում 31-ամյա Ռոնալդուն 128-րդ հանդիպումն է անցկացնում ազգային թիմում: Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում ընթացող խաղի առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով: Ընդմիջում է:

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում նորամուտը նշել է 2003-ին եւ մինչեւ օրս խփել 58 գոլ: Նա գերազանցեց Լուիշ Ֆիգուի ռեկորդը: «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 127 խաղ: Ֆիգուն «Պարկ դե Պրենսի» տրիբունայից հետեւում է Պորտուգալիա - Ասվտրիա խաղին: Նա ազգային թիմում հանդես է եկել 1991-2006-ը եւ դարձել 32 գոլի հեղինակ:

Եվրո-2016, երկրորդ տուր

F խումբ

Պորտուգալիա - Ավստրիա՝ 0:0 (առաջին խաղակես)

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Վիեյրինյա, Պեպե, Ռիկարդու Կարվալյու, Ռաֆայել Գերերո, Ժոաո Մոուտինյո, Վիլիամ Կարվալյու, Անդրե Գոմեշ, Լուիշ Նանի, Ռիկարդու Կուարեժմա, Կրիշտիանու Ռոնալդու:

Ավստրիա. Ռոբերտ Ալմեր, Մարտին Հինտերեգեր, Սեբաստիան Պրյոդլ, Կրիստիան Ֆուքս, Ֆլորիան Կլայն, Շտեֆան Իլզանկեր, Յուլիան Բաումգարտլինգներ, Մարտին Հարնիկ, Դավիդ Ալաբա, Մարկո Արնաուտովիչ, Մարսել Զաբիտցեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով