22:30  ,  18 հունիսի, 2016

Եվրո-2016. Անկարգությունների հերթը հունգարացի ֆանատներինն է (ֆոտոշարք)

Հունգարիայի հավաքականի ֆանատներն անկարգություններ են սարքել եւ Իսլանդիայի դեմ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի խաղից առաջ, գրում է Goal.com-ը:

Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղից առաջ սեւ շապիկներով մոտ 100 հունգարացի երկրպագուներ փորձել են մի տրիբունայից անցնել մյուսը, որպեսզի միանան իրենց ընկերներին: Նրանց դա անել փորձել են թույլ չտալ ստադիոնի աշխատակիցները, որոնք ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ:

Հիշեցնենք, որ հունգարացիների դեմ խաղում Իսլանդիան հաշվի մեջ առջեւում էր մինչեւ 88-րդ րոպեն, սակայն ինքնագոլի պատճառով բաց թողեց հաղթանակը՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով