22:30 18 հունիսի, 2016Հունգարիայի հավաքականի ֆանատներն անկարգություններ են սարքել եւ Իսլանդիայի դեմ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի խաղից առաջ, գրում է Goal.com-ը:
Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղից առաջ սեւ շապիկներով մոտ 100 հունգարացի երկրպագուներ փորձել են մի տրիբունայից անցնել մյուսը, որպեսզի միանան իրենց ընկերներին: Նրանց դա անել փորձել են թույլ չտալ ստադիոնի աշխատակիցները, որոնք ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ հունգարացիների դեմ խաղում Իսլանդիան հաշվի մեջ առջեւում էր մինչեւ 88-րդ րոպեն, սակայն ինքնագոլի պատճառով բաց թողեց հաղթանակը՝ 1:1:











The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.