22:10  ,  18 հունիսի, 2016

Եվրո-2016. Իսլանդիա - Հունգարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հունգարիայի եւ Իսլանդիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իսլանդացի Կոլբեյն Սիգթորսոնը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Մարսելում անցկացված խաղում ֆրանսիական «Նանտի» հարձակվողը մեկնարկային կազմում հանդես եկավ 84 րոպե եւ խաղադաշտում տեղը զիջեց «Բարսելոնայի» ու «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էյդուր Գուդյոնսենին:

Հիշեցնենք, որ Իսլանդիան հաշվի մեջ առջեւում էր մինչեւ 88-րդ րոպեն, սակայն ինքնագոլի պատճառով բաց թողեց հաղթանակը՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով