22:10 18 հունիսի, 2016Հունգարիայի եւ Իսլանդիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իսլանդացի Կոլբեյն Սիգթորսոնը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Մարսելում անցկացված խաղում ֆրանսիական «Նանտի» հարձակվողը մեկնարկային կազմում հանդես եկավ 84 րոպե եւ խաղադաշտում տեղը զիջեց «Բարսելոնայի» ու «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էյդուր Գուդյոնսենին:
Հիշեցնենք, որ Իսլանդիան հաշվի մեջ առջեւում էր մինչեւ 88-րդ րոպեն, սակայն ինքնագոլի պատճառով բաց թողեց հաղթանակը՝ 1:1:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.