Անգլիայի հավաքականի երկրպագուները դժգոհ են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի խաղից Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում:
The Sun-ի համաձայն՝ անգլիացի երկրպագուները Just Giving կայքի միջոցով գումար են հավաքում Ստերլինգին տուն ուղարկելու համար: Մի քանի ժամում երկրպագուները հավաքել են 300 ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ ռուսների դեմ խաղում Ստերլինգը Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղացել էր 87 րոպե, ինչպես նաեւ մասնակցել էր Ուելսի դեմ հանդիպման առաջին խաղակեսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում