21:25 18 հունիսի, 2016Անգլիայի հավաքականի երկրպագուները դժգոհ են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի խաղից Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում:
The Sun-ի համաձայն՝ անգլիացի երկրպագուները Just Giving կայքի միջոցով գումար են հավաքում Ստերլինգին տուն ուղարկելու համար: Մի քանի ժամում երկրպագուները հավաքել են 300 ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ ռուսների դեմ խաղում Ստերլինգը Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղացել էր 87 րոպե, ինչպես նաեւ մասնակցել էր Ուելսի դեմ հանդիպման առաջին խաղակեսին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.