13:10  ,  11 հունիսի, 2016

«Ստադ դը Ֆրանսում» գրանցվեց Եվրոպայի առաջնությունների բացման խաղի հաճախելիության ռեկորդ

Ֆուտբոլի Ֆրանսիայի ու Ռումինիայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2016-ի առաջին տուրի հանդիպմանը ներկա է եղել 80 հազար երկրպագու, ինչը Եվրոպայի առաջնության բացման խաղի հաճախելիության ռեկորդ է, հայտնում է France Football-ը:

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը գրանցվել էր Եվրո-1996-ում, երբ Անգլիայի եւ Շվեյցարիայի հավաքականների միջեւ խաղի համար Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոն էին գնացել 76 567 երկրպագուներ:

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում ֆրանսիացիները հաղթել էին 2:1 հաշվով: A խմբում են ընդգրկված նաեւ Շվեյցարիայի եւ Ալբանիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 11-ին՝ Երեւանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով