13:10 11 հունիսի, 2016Ֆուտբոլի Ֆրանսիայի ու Ռումինիայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2016-ի առաջին տուրի հանդիպմանը ներկա է եղել 80 հազար երկրպագու, ինչը Եվրոպայի առաջնության բացման խաղի հաճախելիության ռեկորդ է, հայտնում է France Football-ը:
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը գրանցվել էր Եվրո-1996-ում, երբ Անգլիայի եւ Շվեյցարիայի հավաքականների միջեւ խաղի համար Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոն էին գնացել 76 567 երկրպագուներ:
Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում ֆրանսիացիները հաղթել էին 2:1 հաշվով: A խմբում են ընդգրկված նաեւ Շվեյցարիայի եւ Ալբանիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 11-ին՝ Երեւանի ժամանակով 17:30-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.