11:16  ,  22 մայիսի, 2016

Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկությունում մայիսի 22-ին տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը: Երկրի չեմպիոն «Բարսելոնան» կընդունի Եվրոպայի լիգայի նորընծա գավաթակիր «Սեւիլիային», որն Իսպանիայի առաջնությունն ավարտել է 7-րդ տեղում:

Բուքմեյքերների ֆավորիտը կատալոնական ակումբն է, որի հաղթանակը ստացել է 1.25 գործակիցը: «Սեւիլիայի» հաղթանակն ունի 9.00 գործակից, ոչ ոքին՝ 6.50:

Հանդիպումը տեղի կունենա Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում:

Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ

«Բարսելոնա» - «Սեւլիա»՝ ժամը 23:30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում