14:46  ,  29 հունիսի, 2012

Հայ ալպինիստները գնում են հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը

Հունիսի 30-ին Հայաստանի Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641 մ):

Հայկական թիմի կազմում են՝ Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լեւոն Մովսեսյանը կմիանա թիմին Նալչիկում: Մովսեսյանը մասնակցել է ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացների, ինչի արդյունքում նա վերջին 10 տարում Հայաստանում առաջինն է ստացել ալպինիզմի հրահանգչի որակավորում:

Նախատեսվում է, որ հայ ալպինիստները կբարձրանան Էլբրուս հուլիսի 3-4 եւ արդեն հուլիսի 7-8 կվերադառնան Հայաստան:

Հիշեցնենք, որ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033 մ) եւ Դեմավենդը (5671 մ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում