16:52  ,  17 մայիսի, 2016

Եվրո-2016․ Գերմանիայի հավաքականի ընդլայնված կազմը

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է թիմի 27 ֆուտբոլիստներից բաղկացած նախնական կազմը Եվրո-2016-ի նախապատրաստական փուլի համար: Ֆրանսիա մեկնելու են 23 խաղացողներ։

Դարպասապահեր. Մանուել Նոյեր («Բավարիա»), Բերնդ Լենո («Բայեր»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»)։

ՊաշտպաններՇկոդրան Մուստաֆի («Վալենսիա»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Բենեդիկտ Հյովեդես («Շալկե»), Մատս Հումելս («Բորուսիա Դ.»), Էմրե Ջան («Լիվերպուլ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռոմա»), Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Սեբաստիան Ռուդի («Հոֆենհայմ»)։

Կիսապաշտպաններ Սամի Խեդիրա («Յուվենտուս»), Բաստիան Շվայնշտայգեր («Մանչեսթեր Յունայթեդ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Անդրե Շյուրլե, Յուլիան Դրաքսլեր (երկուսն էլ՝ «Վոլֆսբուրգ»), Մարկո Ռոյս, Յուլիան Վայգլ (երկուսն էլ՝ «Բորուսիա Դ.»), Թոմաս Մյուլեր, Մարիո Գյոտցե (երկուսն էլ՝ «Բավարիա»), Տոնի Կրոս («Ռեալ»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»)։

Հարձակվողներ Լուկաս Պոդոլսկի («Գալաթասարայ»), Քարիմ Բելարաբի («Բայեր»), Յուլիան Բրանդտ («Բայեր»), Մարիո Գոմես («Բեշիկթաշ»), Լերոյ Սանե («Շալկե»), փոխանցում է Bild-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով