Կազանում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գրիգոր Մխիթարյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Մարտական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Մխիթարյանը 1:0 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Արտուշ Ասրյանին` նվաճելով Հայաստանի միակ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վաչիկ Վարդանյանը 68 կգ քաշայինների եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Ռուսլան Գասանխանովին եւ բավարարվել արծաթե մեդալով:
Մարտական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 4 մեդալով (1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը:
Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Մխիթար Մխիթարյանը (57 կգ) եւ Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:
Տեսանյութում Գրիգոր Մխիթարյանի եզրափակիչ գոտեմարտը՝ 48:00-ից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի