17:10  ,  7 մայիսի, 2016

Անուշ Գրիգորյանն ու Աշխեն Հովհաննիսյանը կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 15-28-ը Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Հավաքականն այս օրերին մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում: Հավաքին մասնակցում են 8 մարզուհիներ: Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը:

Աշխարհի առաջնության յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում