Ֆորմուլա-1-ի Ռուսաստանի Մեծ մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» ներկայացուցիչ Նիկո Ռոսբերգի հաղթանակով: Գերմանացի մրցարշավորդը տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը: Մրցաշրջանի անվիճելի առաջատարը ցույց տվեց նաեւ բացառիկ արդյունք՝ նվաճելով Ֆորմուլա-1-ի «Մեծ սաղավարտը», որը գրանցվում է, եթե արշավորդը հաղթում է որակավորման փուլում, իսկ հաջորդ օրը առաջատարի դիրքը չի զիջում մեկնարկից մինչեւ վերջնագիծ եւ գրանցում է մրցարշավի ամենաարագ շրջանը: Ռոսբերգը կարողացավ անել այդ ամենը Սոչիում:
Ռուսաստանի Մեծ մրցանակում երկրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Երրորդ տեղում Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենն է «Ֆերարիից»:
Ընդհանուր հաշվարկում Ռոսբերգը գլխավորում է առաջնությունը 100 միավորով: Հեմիլթոնը 57 միավորով երկրորդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի