17:57 1 մայիսի, 2016Ֆորմուլա-1-ի Ռուսաստանի Մեծ մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» ներկայացուցիչ Նիկո Ռոսբերգի հաղթանակով: Գերմանացի մրցարշավորդը տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը: Մրցաշրջանի անվիճելի առաջատարը ցույց տվեց նաեւ բացառիկ արդյունք՝ նվաճելով Ֆորմուլա-1-ի «Մեծ սաղավարտը», որը գրանցվում է, եթե արշավորդը հաղթում է որակավորման փուլում, իսկ հաջորդ օրը առաջատարի դիրքը չի զիջում մեկնարկից մինչեւ վերջնագիծ եւ գրանցում է մրցարշավի ամենաարագ շրջանը: Ռոսբերգը կարողացավ անել այդ ամենը Սոչիում:
Ռուսաստանի Մեծ մրցանակում երկրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Երրորդ տեղում Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենն է «Ֆերարիից»:
Ընդհանուր հաշվարկում Ռոսբերգը գլխավորում է առաջնությունը 100 միավորով: Հեմիլթոնը 57 միավորով երկրորդն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.