20:47  ,  26 ապրիլի, 2016

«Բավարիան» բանակցում է Մատս Հումելսի հետ

«Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ մյունխենյան ակումբը բանակցում է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսի հետ:

«Ես կարող եմ հաստատել, որ Մատսը բանակցում է «Բավարիայի» հետ, բայց տրանսֆերին մասնակցում է երեք կողմ, եւ ես չեմ կարող հիմա այլ մանրամասներ հայտնել»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Գերմանիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ «Բավարիան» 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ եւ կարող է նվաճել տիտղոսն արդեն 32-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիային» հաղթելու դեպքում:

Ամռանը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Խոսեպ Գվարդիոլային կփոխարինի իտալացի Կարլո Անչելոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում